Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Երբ դու զոհաբերում ես քո 300-րդ գոլը»

«Երբ դու զոհաբերում ես քո 300-րդ գոլը»
23.02.2016 | 10:25

Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի շրջանակում այսօր կայանալու են «Արսենալ»-«Բարսելոն», «Յուվենտուս»-«Բավարիա» դիմակայության առաջին խաղերը: Այդ հանդիպումների մասին արձագանքները բազմազան են, կանխատեսումներ են արվում ամենատարբեր մակարդակներով: Հետաքրքիր է լսել, թե մասնավորապես ինչ կարծիքի է Արսեն Վենգերն իր թիմին սպասող քննության մասին. «Մեսին, Սուարեսն ու Նեյմարը խաղընկերներին զգալու անհավանական հատկություն ունեն: Բացի անհատական փայլուն վարպետությունից, նրանք միմյանց լավ են հասկանում ու համագործակցում են: Նրանք թիմային խաղի ոգի ունեն: Պատահական չէ, որ Ռոնալդուն ասել էր, թե Մեսին տասնմեկմետրանոցը խաղարկել է, որպեսզի ուրուգվայցին դառնա լավագույն ռմբարկու: Երբ դու զոհաբերում ես քո 300-րդ գոլը և փոխանցում կատարում խաղընկերոջդ, դա շատ բաների մասին է ասում: Մեսին, Սուարեսն ու Նեյմարը հաճույք են ստանում միմյանց հետ խաղալուց: Նրանց համար դա կարծես հաճելի ժամանց լինի, և ամենևին տպավորություն չկա, թե նրանք ճնշում են զգում, որովհետև խաղը նրանց հեշտությամբ է տրվում: Մենք պետք է վերլուծենք, թե ինչ կարող ենք հակադրել «Բարսելոնին»: Պետք է լավ գործենք ամբողջ թիմով: Անհատապես նրա խաղացողներին դժվար կլինի կանգնեցնել: Այդ պատճառով պետք է միջոցներ գտնենք դա կոլեկտիվ ջանքերով անելու համար»:
«Յուվենտուսի» հետ խաղին անդրադարձել է Մյունխենի հարվածային գծի առաջատարներից մեկը` Թոմաս Մյուլլերը. «Բնական է, որ «Յուվենտուսը» փորձառու ֆուտբոլիստներով համալրված թիմ է, սակայն կան նաև երիտասարդ ուժեղ խաղացողներ: Այդ թիմը դավանում է իտալական ֆուտբոլ: Նրանք փորձում են խաղալ արագ փոխանցումներով: Մեր նպատակն է Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիրը նվաճելը: Հասկանում ենք, որ դա անելը չափազանց բարդ կլինի»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ